Ժամանակահատված՝ մարտի 1-ից ապրիլի 19-ը
Մասնակիցներ՝ 1-ին դասարանի սովորողներ
Նպատակ՝
- Մեդիաբացիկների ստեղծում
- Գովք մայրիկներին
- Գովք գարնանը
- Տեխնոլոգիական հմտությունների զարգացում
- Բույսերի խնամք, ծառատունկ, միջավայրի խնամք
Ընթացք`
Տեսանյութ ենք պատրաստում մայրիկների մասին։ Ինչպիսի՞ն են մեր մայրիկները, ի՞նչ ծաղկի են նման, ի՞նչ են սիրում, ի՞նչ համ ունեն /սովորողները պատմում են իրենց մայրիկների մասին, տեսաձայնագրում ենք/:Շնորհավորական բարեմաղթանքների ձայնագրում: Սովորողները կնկարեն մայրիկներին, կմուտքագրեն բարեմաղթանքներ և կհավաքեն տեսաֆիլմ: Կնկարենք մայրիկների դիմանկարները, կպատրաստենք բացիկներ՝ գունավոր թղթերով: Ծառատունկ, ծաղկատունկ, միջավայրի խնամք կկատարենք այս օրերին:
Նախագծի ընթացքում ստեղծված աշխատանքները հրապարակվում են դասարանական բլոգում:
Ամփոփում՝ «Ձոն». տեխնոլոգիական ստուգատես. ամփոփում