Նամակ Վտվտիկին և Կտկտիկին

Արևմտյան դպրոցի երկրորդ դասարանի սովորողները կարդացին Դոնալդ Բիսեթի «Անձրև» ստեղծագործությունը և նամակ գրեցին հերոսներին, թե ինչ են անում, երբ անձրև է գալիս։

Բարև ձեզ, Վտվտիկ և Կտկտիկ, ես  Մանեն  եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում,  Արևմտյան դպոցի  2.2  դասարանում։  Ես շատ եմ սիրում  նկարել ու երաժշտություն լսել։   Սիրում եմ նաև ամպերին նայել ու կերպարներ գտնել։  Իսկ երբ անձրև է, ես սիրում եմ գտնել տխուր ամպերին ու նկարել նրանց ժպիտներ։ Եթե դուք էլի տխրեք, ես ձեր համար էլ ժպիտներ կնկարեմ ու կգունավորեմ մռայլ երկինքը։ 
                                                                                     Մանե Մկրտչյան

Նամակ Վտվտիկ և Կտկտիկ ամպիկներին

Բարև  ձեզ, Վտվտիկ և Կտկտիկ։ Ինչպե՞ս եք։ Ե՞րբ եք հյուր գալու, մեզ մոտ շատ շոգ է։ Շատ լավ է, որ դուք ջրում եք ծառ ու ծաղիկները։ Ես շատ եմ սիրում անձրևային եղանակ։ Երբ անձրև է գալիս, ես մնում եմ տանը, խաղում եմ , գրում և կարդում գրքեր։

Հասմիկ Կարախանյան

Բարև, Վտվտիկ ու Կտկտիկ, ես անձրևի ժամանակ շատ եմ սիրում վազվել, խաղալ: Երբ անձրև է գալիս, ես վերցնում եմ իմ անձրևանոցը և վազում եմ դուրս: Ես ուրախանում եմ, որ դուք ջրում եք ծառերն ու ծաղիկները: Ես անհանբեր սպասում եմ ձեր գալուն, որ բնությունը ուրախանա:
                                                                                 Ձեզ շատ սիրող՝ Հովսեփ
Նամակ Վտվտիկին ու Կտկտիկին
 Սիրելի Կտկտիկ ու Վտվտիկ, դուք լավ  ամպիկներ եք, որովհետև ջրում եք ամեն ինչ։ Ձեր ջրելուց մեծանում են ծառերը, ծաղիկները և խոտերը, իսկ կենդանիները ջուր են ունենում խմելու։  Բայց ես անձրև չեմ սիրում, որովհետև անձրևը ինձ թրջում է ու ես մրսում եմ։
                                                                                        Առնո Աղաբաբյան

Continue reading »

Հետաքրքիր փաստեր տիեզերքի մասին

Տիեզերքի մասին հետաքրքիր տեղեկություններ են ներկայացնում Արևմտյան դպրոցի երկրորդ դասարանի սովորողները։ Համացանցից, հանրագիտարաններից մուտքագրում են հետաքրքիր փաստեր և զարգացնում մուտքագրելու կարողությունները։

Continue reading »

Իմ մասին

Իմ անունը Արփի է, ես 7 տարեկան եմ։ Ես ապրում եմ Երևանում, Եղիշե Թադևոսյան փողոցում։ Սովորում եմ երկրորդ դասարանում, չորս տարի է հաճախում եմ Սոֆի Դևոյանի պարի դպրոց, պարից բացի հաճախում եմ դաշնամուրի՝ Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում։ Շատ եմ սիրում նկարել ու իմ ընկերների հետ խաղալ։ Ես շատ գեղեցիկ եմ և խելացի:

Ձոն մայրիկներին․ իմ մայրիկը նման է

Իմ մայրիկը նման է անուշաբույր ծաղկի, որովհետև նրա վրայից միշտ լավ հոտ է գալիս։

Մուշեղ Ղարիբյան

Իմ մայրիկը նման է կարապի, որովհետև կարապի նման քնքուշ է։

Վահե Բարսեղյան

Իմ մայրիկը նման է ծաղկի, որովհետև անուշաբույր է։

Արփի Գրիգորյան

Իմ մայրիկը նման է երկնքում լողացող լուսնի։

Էմանուել Այվազյան

Իմ մայրիկը նման է սիրուն սրտիկի, որովհետև սրտիկի նման սիրուն է։

Մհեր Անանյան

Իմ մայրիկը նման է արևի, որովհետև անունը սկսվում է ա տառով։

Ռուբեն Ավետիսյան

Իմ մայրիկը նման է թիթեռի, որովհետև թիթեռի նման սիրուն է։

Ալինա Մաթևոսյան

Իմ մայրիկը նման է փաթիլի, որովհետև փաթիլի նման փափուկ է ու սիրուն։

Միլենա Մարգարյնա

Իմ մայրիկը նման է պաղպաղակի, որովհետև անունը սկսվում է պ տառով։

Դավիթ Թունյան

Իմ մայրիկը նման է ջրահարսի, որովհետև ջրահարսի նման սիրուն լողում է։

Արփի Եսայան

Իմ մայրիկը նման է սրտիկի, որովհետև նա շատ բարի է։

Հովսեփ Պետրոսյան

Իմ մայրիկը նման է արևի, որովհետև արևի նման սիրուն է ու պայծատռ։

Հասմիկ Կարախանյան

Իմ մայրիկը նման է գարունի, որովհետև գարնան նման պայծառ է։

Սերինե Մարկարյան

Իմ մայրիկը նման է արևի, որովհետև շատ սիրուն է։

Արեգ Ասլանյան

Իմ մայրիկը նման է ալ վարդի, որովհետև վարդի նման սիրուն է։

Ռուզաննա Նահապետյան

Իմ մայրիկը նման է հրեշտակի, որովհետև հրեշտակի նման բարի է ու սիրուն։

Գուրգեն Գևորգյան

Իմ մայրիկը նման է սիրուն ծաղկի, որովհետև ծաղկի նման գեղեցիկ է։

Իսահակ Աղջոյան

Իմ մայրիկը նման է փափուկ արջուկի, որովհետև փափուկ է ու նուրբ։

Մերի Հովհաննիսյան

Իմ մայրիկը նման է նապաստակի, նա նապաստակի նման լավն է ու փափուկ։

Անի Ալվանդյան

Իմ մայրիկը նման է վարդի, նա վարդի նման սիրուն է։

Էդմոն Թովմասյան

Իմ մայրիկը նման է սիրուն եղնիկի։

Առնո Աղաբաբյան

Իմ մայրիկը նման է

Աշոտ Դանիելյան

Իմ մայրիկը նման է ծաղկի, որովհետև ծաղկինման սիրուն է։

Մենուա Սայան

Իմ մայրիկը նման է մանուշակի։

Արտավազդ Տեր-Սահակյան

Իմ մայրիկը նման է արևի, որովհետև արևի պես պայծառ է։

Մանե Մկրտչյան

Իմ ամայրիկը նման է շոկոլոդի, որովհետև կոնֆետի նման քաղցր է։

Նարե Հակոբյան

Իմ մայրիմը նման է

Աշոտ Դանիելյան

Տեառնընդառաջին և Բարեկենդանին ընդառաջ

Հայ ազգային տոներն ունեն ծիսական արարողակարգ, որոնցից են Նոր տարին, Սուրբ ծնունդը, Տեառնընդառաջը, Բարեկենդանը, Ծաղկազարդը, Զատիկը, Համբարձումը,Վարդավառը: Ծեսերի շնորհիվ պահպանվել և սերնդեսերունդ են փոխանցվել ազգային կյանքի բոլոր էական կողմերը, արտացոլել են էթնոսին բնորոշ առանձնահատկությունները:

Արևմտյան դպրոցի երաժշտության դասավանդող Սեդա Թևանյանը առաջին դասարանցիներին պատմում է, թե ինչպես են հայերը նշել Տեառնընդառաջն ու Բարեկենդանը։ Սովորեցնում է այդ տոների ընթացքում հնչած երգերն ու խաղիկները։