Հեքիաթի շիլաշփոթ

Պար 10քայլ Նինարե

Մուշեղ– Ժամանակով մի աղքատ մարդ կար

Վահե -Ո՞նց, մի աղքատ մարդ (խմբով)

Աշոտ -Էս մարդը որքան աշխատում էր,

Խմբով հաաաա՜

Մհեր -որքան չարչարվում էր,

Խմբով -Հա, չարչարվում էր

Դավիթ -դարձյալ միևնույն աղքատն էր մնում ։

 

Էմանուել -Գնամ գտնեմ աստծուն, տեսնեմ` ես երբ պետք է պրծնեմ այս աղքատությունից, ու ինձ համար մի բան խնդրեմ։

 

Աղվեսի երգ- Բոլոր աղջիկները

Աղվեսն էկավ լանջիկ, մանջիկ

Ոտներ վազան, կարճիկ-մարճիկ:

Աղջիկներ- Երկու քայլ առաջ

 

(Կրկներգ). (x2)

Վա՜յ, իմ չալիկ, չալ մալալիկ,

Խոր-խորոտիկ, չալմատոտիկ,

Տմբլաճակատ, տռճիկ-մռճիկ,

Փամփլիկ ճտեր, վո՜ւյ, վո՜ւյ,

Ձի* կերցուցի անուշ կուտիկ, վո՜ւյ, վո՜ւյ:

 

Հովսեփ -Գնում է, գնում հանդիպում է աղվեսներին։

Բոլոր աղջիկները -Մարդ ախպեր, ո՞ւր ես գնում։

Էմանուել-Գնում եմ աստծու մոտ, դարդ ունեմ ասելու։

Մերի-Դե որ գնաս աստծու մոտ,

Նարե-ասա  պոչը կտրած աղվեսներ կան,

Արփի Գ -գիշեր-ցերեկ ման են գալիս,

Ռուզաննա-բոլորի ասածներն անում են,

Մանե– բայց տատին պոչերը չի տալիս,

Արփի Ե -որ կցեն կցմցեն գնան ընկերներին հասնեն։

Կարնո քոչարի

 

Արեգ-Գնում է գնում հանդիպում է սիրուն աղջիկներին։

Արփի- նստած դաշնամուր է նվագում, Մանեն՝ քամանչա։

Միասնական կատարում՝

Զուլո

 

Արևն ելավ կամար, կամար,

Զուլոն կապեց ոսկե քամար,

Ես կըմեռնեմ քեզի համար:

 

Ավաղ, Զուլո, մատաղ, Զուլո,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան,

Ավաղ, Զուլո, Զուլո, մատաղ, Զուլո ջան:

 

Բոլոր աղջիկները միասին ― Ո՞ւր ես գնում, ախպեր

Էմանուել– Գնում եմ աստծու մոտ։

Խմբով- Աստծու՞ մոտ

Էմանուել– Այո, Աստծու մոտ

Սերինե-Երբ որ աստծուն տեսնես,

Հասմիկ– ասա, որ  Արևմտյան դպրոցում սիրուն աղջիկներ կան՝

Միլենա– ջահել, առողջ, հարուստ, ուզում ենք մարզվենք,

Բոլոր աղջիկները միասին -մեծ մարզադահլիճ ենք ուզում։

Խնկի ծառ-երգ

Նախանվագ՝ բոլորը նստած են

Ծառեր Բոլոր տղաները

Բոլոր տղաները ― Ո՞ւր ես գնում, ա՛յ ճամփորդ

Էմանուել- Գնում եմ աստծու մոտ։

Ռուբեն-Դե կանգնի՛ր, մի երկու խոսք էլ մենք խնդրենք,

Հովսեփ-Աստծուն կասես՝ որ Արևմտյան դպրոցի ծառերը թող սովորողները մի լավ խնամեն,

Վահե– ու դպրոցի ծառերի ճյուղերը չպոկեն,

Ռաֆայել– որ Արևմուտքը դրախտ դառնա,

Մենուա-էնպես անեն, որ ձմռանն էլ կանաչեն։

Այ Արևը, ում տամ տանի բարևը- Արևը-երգ

Էմանուել-Կասեմ, կասեմ։

 

Մուշեղ– գնում է, գնում հասնում ․․․

Բոլոր աղջիկները

Գընացինք մարդի,
Ունեցանք որդի,
Գըդակը պոպոզ,
Անունը Կիկոս․
Վեր ելավ ծառին,
Ցած ընկավ քարին․․․
Վա՜յ, Կիկոս ջան,
Վա՜յ, որդի ջան․․․

Գովեմ գովեմ ում գովեմ,

Կիկոսին գովեմ

Աչքեր գովեմ

Հասակ գովեմ

 

Արտավազդ՝ Ինչ Կիկոս, ինչ բան

Կիկոսի աղջիկներ՝

Ե Արփի-Մեր բախտն էլ հարցրու

Սերինե– տես Կիկոսի վերջը ի՞նչ է լինելու։

Էմանուել-Կհարցնեմ, անպայման կհարցնեմ։

Թամզարա-պարերգ

Արեգ– Սարեր, ձորեր դուզ գնաց,

Խմբով- Դուզ գնաց, դուզ գնաց

Գուրգեն– որտեղ որս կար՝ սուսուփուս գնաց,

Խմբով- սուսուփուս գնաց, սուսուփուս գնաց,

Առնո-որտեղ ահ էր՝ կուզեկուզ գնաց

Խմբով- կուզեկուզ գնաց, կուզեկուզ գնաց

Ռուբեն– Գնաց-գնաց հասավ Անբան Հուռուն

Աղջկերքք պար բռնեցեք, Հուռիի երես գովեցեք

Աչքեր գովեցեք

Կռներ գովեցեք

Հասակ գովեցեք

Մերի-Բանն ինչ կանեմ՝ կեղտոտ է,
Միլենա-Բամբակը կորիզոտ է։
Նարե-Մաստակ պիտի, որ ծամեմ,
Մանե-Կըտերը տիտիկ անեմ,
Հասմիկ-Անցնողին մըտիկ անեմ․
Գ Արփի-Ուտեմ, խմեմ,
Սերինե-Մըթնի, քընեմ։

Նարե– Վո՛ւյ, աղչի Փեփել, Կեկել,

Մերի-որ բամբակը բերեմ ձեզ տամ, կգզե՞ք․․․

Խմբով- Բե՛ր, բե՛ր, բե՛ր․․․

Ռուսերեն երգ кря-кря

Երաժշտություն, հենց դադարում է խոսում է Հայկը։

Հայկ-Գնում է գնում հասնում է Աստծու մոտ։

Նստած է աստվածը։ Աստված Երևակայական աստված

 

Գայանե բալետ, սուսերով պար, շարժումներ։

Էմանուել ձեռով ոտով ցույց է տալիս հերոսներին։

Վահե ձայնագրություն-Գնա, բոլորիդ խնդրանքը կատարել եմ։

Ջութակ ու դաշնամուր և հարսանիք։

Ֆլեշմոբ միասնական թմբուկով, ծափերով

Ավարտում ենք անգլերեն բանաստեղծությամբ ու երգով։

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *