Աշնանային բաց հավաք․ Դասարան TV

Վայրը՝ Արևմտյան դպրոց

Ժամանակահատվածը՝ 17.10-21.10

Ժամը՝ 13:00-13:30

Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոցի Դասարան TV-ի հաղորդավար, ռեպորտաժի պատասխանատու, Արևմտյան դպրոցի տարատարիք սովորողներ

Նպատակը՝ ներկայացնել TV նախագծերի ընթացքը, ստեղծումն ու մշակումը, հաղորդավարի ընտրությունը, սցենարի քննարկումն ու ձայնագրությունը։

Ընթացքը՝  «Դասարան TV»-ի յուրաքանչյուր թողարկում անդրադառնում է Արևմտյան դպրոցի օրացույցով հրապարակված նախագծերին, շաբաթվա կատարած գործունեությանը։ Սովորողները բերում են տարբեր ռեպորտաժներ և քննարկում։ Հաղորդավարի հետ քննարկում ենք ամենահետաքրքիր նախագծերը և TV-ի հաղորդավարը փոքրիկ հաղորդում  է նկարահանում, թե ինչ ռեպորտաժ պիտի լինի։ Նյութեր են ուղարկում նաև Արևմտյան դպրոցի դասավանդողները։ Ամեն կիրակի ամփոփում ենք շաբաթվա ընթացքում իրականացրած աշխատանքները։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *