Ձմեռային ուսումնական ճամբար․ հունվարի 10-14

Մայրենի
Շաբաթվա բառը՝ փաթիլ, թիթեռ
Շաբաթվա տառ- հնչյուններ՝ փ, թ

Աշխատանքային էջ՝ փաթիլ
Շաբաթվա բանաստեղծությունը՝  Հայրապետ Հայրապետյան «Առաջին փաթիլները»

Նազ ու տուզով, օրորվելով
Իրար կողքի, թևանցուկ՝
Փաթիլները ճամփա ընկան
Օդի միջով կամացուկ։

Թեթև-թեթև իջնում են վար՝
Պտտվելով անդադար,
Պար են գալիս, խաղում անվերջ
Լայն ու արձակ օդի մեջ։

Ամպը գոչեց. «Արա՛գ իջեք,
Իմ սիրելի՛ բալիկներ,
Չգիտե՞ք, որ կարոտ են ձեզ
Այնքան փոքրիկ մանուկներ»։

Փաթիլները զվարթացան,
Թևին տվին ու անցան,
Մեկիկ-մեկիկ գետին իջան,
Իրար գրկած՝ ձյուն դարձան։
Մանուկները դուրս վազեցին՝
Առած սահնակ ու սղղան,
Եվ սկսվեց երգ ու ծիծաղ,
Զվարթ խաղերը ձմռան։

Տեսադասեր՝ Ինչո՞ւ է ձյունը սպիտակ, Ձյան փաթիլը

Մաթեմատիկա

Աշխատանքային էջեր՝

Բանավոր հաշիվ մեկից մինչև…….. Կրկնել մինչև տասի սահմանում թվերի կազմությունը, կազմել արտահայտություններ և լուծել։ Կազմել պարզ խնդիրներ մինչև տասի սահմանում։

Մաթեմատիկական խաղեր՝ Ձմեռային լաբիրինթոսներ

 

Անգլերենի դասավանդող՝ Վալենտինա Թումանյան

Ռուսերենի դասավանդող՝ Մարյանա Մկրտչյան

Երկարօրյայի կազմակերիչ՝ Աննա Վարոսյան

Երգի դասավանդող՝ Սեդա Թևանյան

Դասացուցակ`

Երկուշաբթի

08:45-09:00՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:20` Առավոտյան ընդհանուր պարապմունք

  1. Մաթեմատիկա
  2. Ուսումնական ձմեռ նախագծի ամփոփում
  3. Ընտրություն
  4. Տեխնոլոգիա
  5. Նախապատրաստվում ենք Ազգագրության փառատոնին

Երեքշաբթի

08:45-09:00՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:20` Առավոտյան ընդհանուր պարապմունք

1․ Ռուսերեն/անգլերեն

2․ Մաթեմատիկա

3․Ուսումնական ձմեռ նախագծի ամփոփում

4․ Երգ

5․Նախապատրաստվում ենք Ազգագրության փառատոնին

Չորեքշաբթի

08:45-09:00՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:20` Առավոտյան ընդհանուր պարապմունք

1․ Ընտրություն

2․ Մաթեմատիկա

3․ Նախապատրաստվում ենք Հանրակրթական «Էդու-դիջիթեք» ստուգատեսին

4․Նախապատրաստվում ենք Ազգագրության փառատոնին

5․ Ռուսերեն/անգլերեն

Հինգշաբթի

08:45-09:00՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:20` Առավոտյան ընդհանուր պարապմունք

1․ Ռուսերեն/անգլերեն

2․ Մաթեմատիկա

3․ Նախապատրաստվում ենք Հանրակրթական «Էդու-դիջիթեք» ստուգատեսին

4․ Հեծանվավարություն

5․ Մարմնակրթություն/հեծանվավարություն

Ուրբաթ

08:45-09:00՝ Ուսումնական երթուղիների երթ կրթահամալիր
09:00-09:20` Առավոտյան ընդհանուր պարապմունք

1․Նախապատրաստվում ենք Ազգագրության փառատոնին

2․ Լող/փակ լողավազանում/

3․ Մաթեմատիկա/շախմատ

4․ Նախապատրաստվում ենք Հանրակրթական «Էդու-դիջիթեք» ստուգատեսին

5․ Ռուսերեն/անգլերեն

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *