Ամանորյա տոնախմբություն․ գեղարվեստը կրթահամալիրում

Կազմակերպում

Թագավարակով պայմանավորված 1-5-րդ դասարանները փոքր խմբերով դպրոցի տարբեր հատվածներում ներկայանում են իրենց երաժշտական համարներով և ցուցահանդես-վաճառքի աշխատանքներով։ 

Օր՝ դեկտեմբերի 22

11։00-12։00 Առաջին հարկի սրահ

Ա. Խնկոյան 

Ձմեռ

Ծառը մերկացավ,
Զրկվեց տերևից,
Ձյունի փաթիլներ
Իջան վերևից։

Ձյուն ու ցուրտ եկան,
Առու, գետ լռեց,
Իր արծաթ գորգը
Ձմեռը փռեց։

Ձյունը ծնկահար
Նստեց մեծ ճամփին,
Սպիտակ հյուսերը
Կիտեց գետափին։

Ձմեռ պապի
Արի՜, արի՜
Ձմեռ պապի,
Սպիտա՛կ հագի,
Սպիտա՛կ կապի։

Դաշտ ու անտառ,
Գետ ու գետակ,
Այս ամենը
Ա՛ռ թևիդ տակ։

Սարում, ձորում
Սուլի՛ր, երգի՛ր,
Հեքիաթ ասա
Հետաքրքիր։

Գցիր կամուրջ,
Փռիր կարպետ,
Այ անուրագ,
Անձեռ վարպետ։

Հ.Թումանյան

Առաջին ձյունը

– Վա՜յ, մայրիկ ջան, տե՛ս՝
Բակն ու դուռը լի
Ինչքա՜ն սպիտակ
Թիթեռ է գալիս…
Այսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ։
– Չէ, ի՛մ անուշիկ,
Թիթեռներ չեն էդ,
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ։
Էդ ձյունն է գալիս,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի։

Միասնական պար՝

Թամզարա

Բուլուլ

Ցուցահանդես վաճառքին ներկայացվելու է սովորողների արած անհատական աշխատանքները: Ողջ գումարը փոխանցվելու է հիմնադրամին:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *