Ամառային մուտքի ճամբար

Անցկացման վայրը՝  Արևմտյան դպրոց
Ժամանակահատվածը՝ — հունիսի 16, 17, 18
Մասնակիցներ՝ Արևմտյան դպրոց դիմած 2020-2021 ուստարվա 1-ին դասարանի սովորողներ
Համակարգող՝ Լուսինե Պետրոսյան
Մյուս ուսուցիչներ՝ Սեդա Թևանյան, Դիանա Ղազարյան, Վալենտինա Թումանյան

Նպատակը՝ նոր ընդունվող սովորողներին ներառելու հեղինակային կրթական ծրագրում՝ ծանոթացնելու դպրոցում ուսումնական գործի կազմակերպման առանձնահատկություններին, ուսուցման միջավայրին։

Անհրաժեշտ իրեր, որոնք «Մուտք» ճամբարի մասնակիցը իր հետ պետք է ունենա՝

  • արևապաշտպան գլխարկ
  • լողազգեստ /ցամքոց/

Շաբաթվա անելիքներ
Կավագործություն
Այցելություն ագարակ
Կենդանիների խնամք
Բակային ընթերցումներ և քննարկումներ
Լող
Երգ

Առաջին օր` 16.06

9:45-10:00– Ընդունելություն
10:00-10:30– Միասնական ընդհանուր պարապմունք, սովորում ենք <<Արև, արև, ե՛կ, եկ>> երգը
10:30-11։00- Ուրախ անգլերեն

11:00-11:30- Մայրենի-«Մատիկները»

Բութ մատն ասած․ -Գայլը եկավ։

Ցուցամատն ասաց․ -Որտեղի՞ց եկավ։

Միջնամատն ասաց․ -Սարից եկավ։

Մատնեմատն ասաց․ -Եկեք փախչենք։

Ճկույթն ասաց․ ճստլի՜կ եմ,

Պստլի՜կ եմ,

Ոտքե՜ր չունեմ,

Թևե՜ր չունեմ,

Ինչպե՞ս փախչեմ…

11։30-12։00– Նկարում ենք մեր ձեռքերը

Երկրորդ օր` 17.06

9:45-10:00– Ընդունելություն
10:00-11:00– Ուրախ ռուսերեն
11:00-11։30– Շրջայց ագարակում , ձիավարություն
11:30-12:00– Հեքիաթի ժամ /Հ.Թումանյան Պոչատ աղվեսը/

Երրորդ օր` 18.06

9:45-10:00- Ընդունելություն
10:00-10:30- Միասնական ընդհանուր պարապմունք <<Ձիուկ>> երգը /համագործակցություն Սեդա Թևանյանի հետ/
10:30-11։00– TV նկարահանում
11։00-11։30– Բացօթյա լող
11։30-12։00– Ուրախ մարմնակրթություն

Ճամբարի վերջում, սովորողները անհատական տեսանյութով կներկայանան նշված վերնագրերից մեկով՝

  • սովորած բանաստեղծությունը
  • սովորած երգը
  • Մոտքի ճամբարում անցկացրած օրը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *